ՀՀ քաղաքացիները 2018-ին կարող են մոտ 60 երկիր առանց վիզայի ճամփորդել 9 հունվարի 2018 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Անձնագրերի 2018-ի վարկանիշում Հայաստանն առաջ է անցել 2 հորիզոնականով՝ զբաղեցնելով 76-րդ տեղը աշխարհի 59 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու հնարավորությամբ: Henley & Partners անձնագրերի ամենամյա վարկանիշը վերլուծում է ավելի քան 200 երկրի վիզային կանոնները և դասակարգում ըստ առանց վիզաների երկրներ այցելությունների հնարավորության քանակի: 2018-ին Հայաստանը կիսում է 76-րդ տեղը Ղրղզստանի հետ: Հայերը կարող են առանց վիզայի աշխարհի 59 երկիր այցելել: Դա վերջին տարիների լավագույն ցուցանիշն է (58 երկիր 2017-ին, 57՝ 2016-ին, 52՝ 2015-ին): 2017-ին երկիրը զբաղեցրել է 78-րդ տեղը: Հայաստանի հարևան երկրները վարկանիշում զբաղեցնում են հետևյալ տեղերը. ՌԴ-ն 48-րդ տեղում է, Թուրքիան՝ 50, Վրաստանը՝ 53, Ղազախստանը՝ 65, Ադրբեջանը՝ 72-րդ: Վրաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքը վարկանիշում շնորհիվ Շենգենի գոտի մուտք գործելու իրավունքին, որը երկիրը ստացավ 2017-ին: Վերջին 5 տարում վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է: 2018-ին գերմանական անձնագրով հնարավոր է առանց վիզայի ուղևորվել 177 երկիր, ինչը մեկով ավելի է 2017-ի համեմատ: 2-րդ հորիզոնականում Սինգապուրն է (176 երկիր), 3-րդը կիսում է միանգամից 8 պետություն՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան: Այդ երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել 175 երկիր: Վարկանիշի վերջին տեղում Աֆղանստանն է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 24 երկիր: Անձնագրերի ամենամյա վարկանիշը Henley & Partners ընկերությունը հրապարակում է 2006-ից Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հետ համագործակցությամբ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |