Ֆրանսիայում Apple-ի դեմ հետաքննություն է սկսվել

Ֆրանսիայում Apple-ի դեմ հետաքննություն է սկսվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Apple-ի դեմ, կապված iPhone-ի աշխատանքի արագության միտումնավոր դանդաղեցման հետ: Ինչպես հայտնի է դարձել հունվարի 8-ին, գործը գտնվում է Ֆրանսիայի սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչության վարույթում, որը կից է էկոնոմիկայի նախարարությանը:

Apple-ին կասկածում են իր արտադրանքի աշխատանքի ժամկետը միտումնավոր կրճատելու մեջ, ինչն, ըստ ֆրանսիական օրենքների, պատժելի արարք է: Հետաքննությունը մի քանի ամիս կտևի: ՏՏ ոլորտի հսկային մինչև տարեկան շրջանառության 5 տոկոսի չափով տուգանք է սպառնում, սակայն գործը կարող է չհասնել դատարան: Ֆրանսիայում Apple-ի ներկայացուցիչները դեռ մեկնաբանություններ չեն արել, գրում է Deutsche Welle-ն:

2017-ի դեկտեմբերին ԱՄՆ մի քանի բնակիչներ դատի տվեցին Apple-ին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց,. որ նվազեցրել է հին iPhone-ների արտադրողականությունն առանց օգտատերերի իմացության: Հայցվորը պահանջում է, որ նման գործելաոճը կասեցվի, իսկ իրեն փոխհատուցում վճարվի: Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը: Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ կէժանացվի մարտկոցի փոխարինման գինը, որի երաշխիքային ժամկետը սպառվել է՝ 79 դոլարից մինչև 29 դոլար iPhone 6-ի կամ ավելի նոր մոդելների բոլոր սեփականատերերի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---