Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով 9 հունվարի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանացի ջազ երգչուհի Ջոս Սթոունը Pop Matters միջազգային առցանց ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ հնարավորության դեպքում անպայման պետք է փորձել հայկական գինին: Պատասխանելով հարցին, թե բազմաթիվ երկրներում լինելուց հետո ինչն է, որ կցանկանար միշտ իր հետ լիներ, երգչուհին առանձնացրել է հայկական գինին: «Հայաստանում գինի փորձեցի, որը մատուցվեց կերամիկական կուժով: Դա շատ բնորոշ է այդ տարածաշրջանին: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է անպայման փորձել այդ գինին: Ցավոք ես, միշտ չէ, որ կարող եմ գինի խմել, քանի որ չեմ խմում ելույթի նախորդ օրը», - ասել է երգչուհին: Ջոս Սթոունը Հայաստան է այցելել 2016 թվականի հոկտեմբերին՝ որպես «Երևան Ջազ Ֆեստ» միջազգային փառատոնի հյուր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |