Ֆրանսուհիները Կատրին Դենյովի գլխավորությամբ դեմ են Վայնշտեյնի գործով տղամարդկանց դեմ քարոզարշավին

Ֆրանսուհիները Կատրին Դենյովի գլխավորությամբ դեմ են Վայնշտեյնի գործով տղամարդկանց դեմ քարոզարշավին

PanARMENIAN.Net - Հայտնի 100 ֆրանսուհիդեմ են արտահայտվել տղամարդկանց հասարակական հետապնդման զանգվածային քարոզարշավին, որը ծավալվեց հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո:

Բաց նամակը ստորագրել են նաև հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը և գրող Կատրին Միլլեն, նամակը հրապարակվել է Le Monde-ում:

Նամակի հեղինակները ոտնձգությունների դեմ շարժման մեջ պուրիտանության նշաններ են տեսնում և «կանանց հանդեպ ոտնձգությունը» համարում են տղամարդկանց իրավունքը և սեռական ազատության անբաժանելի մասը, գրում է Meduza-ն:

«Բռնաբարությունը հանցագործություն է: Սակայն համառ կամ անհաջող սիրախաղը խախտում չէ, ինչպես չի կարող ագրեսիվ մաչիզմ համարվել կնոջ մեծարումը: Վայնշտեյնի գործի լույսի ներքո օրինական ուշադրության կենտրոնում հայտնվեց սեռական ոտնձգությունների խնդիրը: Դա անհրաժեշտ էր: Սակայն խոսքի այդ ազատությունն այսոր հակառակ արդյունքի է բերում՝ ստիպում է մեզ խոսել այնպես, ինչպես պետք է, ստիպում է լռել անհամաձայններին: Իսկ նրանց, ով հրաժարվում է հարմարվել այդ պահանջներին, համարում են դավաճաններ, մեղասկիցներ»,-ասվում է նամակում:

2017-ի աշնանը The New Yorker-ը և The New York Times-ը հետազոտական նյութեր հրապարակեցին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Հասարակական բանավեճ սկսվեց բռնության մասին և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին: Հոլիվուդյան դերասանուհիները բռնության դեմ երկու արշավ սկսեցին՝ #MeToo և Timeʼs Up:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---