ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնող երկրների նկատմամբ

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնող երկրների նկատմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զենք գնող պետությունների նկատմամբ: «Ամերիկայի Ձայնին» այս մասին ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը:

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել», -ասել է Բլանկը:

Նրա խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել:

«Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն», -ասել է վերլուծաբանը:

Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

«Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից և ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը», - ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---