ԶԼՄ-ներ. Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում

ԶԼՄ-ներ. Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Կարլես Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին Բրյուսելում պայմանավորվել են «Միասին հանուն Կատալոնիայի» և «Կատալոնիայի ձակախողմյան հանրապետականներ» կուսակցությունները:

Փակ դռների ետևում անցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պուչդեմոնը, գրում է ՌԻԱ Նովոստին իսպանական ԶԼՄ-ների վրա հղումով:

Պուչդեմոնը, որի համար Իսպանիայի Գերագույն դատարանը կալանավորման թույլտվություն է տվել Իսպանիայի տարածքում, առաջարկում է իր թեկնածության հաստատման կարգն անցկացնել տեսակապով կամ հանձնարարել որևէ մեկին ընթերցել իր ելույթը:

Ինքը Պուչդեմոնը տեսակապով հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Կատալոնիա, եթե նրան անձեռնմխելիության երաշխիքներ տրվեն:

Կատալոնիայի խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 17-ին:

2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքները Իսպանիայի կառավարությունը և Սահմանադրական դատարանը չճանաչեցին: Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի կառավարությունը, որտեղ մեծամասնություն էին կազմում անկախության կողմնակիցները, անկախություն հռչակեց: Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց ինքնավար մարզում, Ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 21-ին: Չնայած, որ առաջին տեղը գրավեց կենտորանամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը, անկախության կողմնակից 3 ուժերը բացարձակ մեծամասնություն ստացան՝ 70 մանդատ 135-ից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---