2018-ին ՌԴ Պերմ քաղաքից ուղիղ չվերթներ կիարականացվեն ՀՀ

2018-ին ՌԴ Պերմ քաղաքից ուղիղ չվերթներ կիարականացվեն ՀՀ

PanARMENIAN.Net - 2018 թվականին Ռուսաստանի Պերմ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան: Ռուսաստանյան Rifey կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պերմի շրջանի տրանսպորտի նախարար Նիկոլայ Ուխանովը:

Նրա խոսքով, 2018-ի ամռանն առաջին ուղիղ չվերթները կիրականացվեն Վրաստան, իսկ տարվա երկրորդ կեսին նաև Հայաստան:

Շրջանի օրենսդիր ժողովի պատգամավորների խումբը քննարկել է Պերմի օդանավակայանի զարգացման հեռանկարը: Նախատեսվում է ուղևորահոսքը մեկ տարում հասցնել 2 մլն-ի:

Ներկայում օդանավակայանից չվերթներ են իրականացվում 47 ուղղությամբ, որոնցից 30-ը՝ ներքին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---