// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ալիև. Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի

Ալիև. Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրների քննարկմանը նվիրված կառավարության խորհրդակցության ժամանակ:

Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Անհրաժեշտ միջոցները տրամադրվում են և կտրամադրվեն: Այդ թվում անհրաժեշտ միջոցներ են հատկացվում նաև նոր ժամանակակից զենք գնելու համար»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ բարելավվում է նաև բանակի նյութատեխնիկական բազան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն մինչև $100 միլիոն պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար: Սպառազինության ցանկը հրապարակման ենթակա չէ:

 Ուշագրավ