Փորձագետ. Մխիթարյանն ու «Լիվերպուլը» իդեալական են իրար համար

Փորձագետ. Մխիթարյանն ու «Լիվերպուլը» իդեալական են իրար համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իդեալական է «Լիվերպուլի» համար, իսկ ֆուտբոլային ակումբը հարմար է հայ ֆուտբոլիստին, կարծում է ֆուտբոլային փորձագետ Գրեհեմ Ռուտվենը:

«Հիմա հայ ֆուտբոլիստն իր նախկին «եսի» պատյանն է միայն: Նա, ով կընդունի նրան հաջորդ անգամ ֆուտբոլիստի վերականգնման խնդիր է ունենալու, որպեսզի նա կրկին դառնա այնպիսին, ինչպիսին վերջերս էր: Ոչ ոք դա Յուրգեն Կլոպից լավ չի անի», -ասվում է փորձագետի հոդվածում, որը հրապարակվել է Yahoo Sport UK-ում:

Նշվում է, որ հենց Կլոպը Մխիթարյանին «Բորուսիա» տարավ՝ հնարավորություն տալով դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հիմա Կլոպը, ըստ փորձագետի, փլեյմեյքերի կարիք ունի Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառելուց հետո:

«Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Լիվերպուլի» համար, իսկ «Լիվերպուլը» իդեալապես հարմար կլինի Մխիթարյանի համար: Կլոպը բնավորությամբ տարբերվում է Մոուրինյոյից, նրա նման մենեջերի ղեկավարությամբ ֆուտբոլիստը ձգտում է բարգավաճել»,-կարծում է Ռուտվենը:

Նոր խաղաշրջանում Մխիթարյանի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում ՄՅՈւ կազմում: Ասում են, որ Մոուրինյոն մտադիր է վաճառել հայ կիսապաշտպանին: Մխիթարյանին ձեռք բերելու հավակնորդների թվում են «Ինտերը» և «Բորուսիան»: ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև այլ ակումբների անուններ, սակայն դեռ պարզ չէ՝ Մխիթարյանի տրանսֆերը կկայանա ձմռան ընթացքում, թե ոչ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---