Երևանում ժամանակակից ատրակցիոններով զվարճանքի կենտրոն կկառուցվի, $22 մլն կներդրվի11 հունվարի 2018 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Պարկ գրուպ» ԱՊԸ կողմից ներկայացված հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու 22 միլիոն դոլարի ներդրումային ծրագրին: Երևանի քաղաքապետին առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության: Հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվել է «Պարկ գրուպ» ընկերությանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով, գրում է Aysor.am-ը։ Կենտրոնում առաջարկվող ծառայությունները գրավիչ կլինեն թե տեղի բնակչության և թե` ներգնա զբոսաշրջիկների համար: Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300.000 այցելու։ Ավելի քան $2 միլիոն արժողությամբ կառուցվող շատրվանը իր տեխնիկական հագեցվածությամբ կկարողանա մրցակցել օրինակ՝ Միլանում, ԱՄԷ, Քուվեյթում, Սինգապուրում տեղադրված հայտնի շատրվանների հետ: Բացի այդ 35 մետր բարձրությամբ պտտվող անիվը հնարավորություն կտա հիանալու Երևանի տեսարանով, իսկ 70 կմ/ժ արագությամբ ընթացող«ամերիկյան բլրակները» (գոռկի) և ավելի քան 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակը շլացուցիչ զգացումներ կպարգևեն անգամ էքստրիմի սիրահարներին։ Ատրակցիոնների տեղադրումը իրականացվելու է անմիջապես արտադրողի կողմից: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է $22 միլիոն, որը նախատեսվում է իրականացնել ինչպես սեփական, այնպես էլ` փոխառու բանկային միջոցների ներգրավմամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 350 աշխատատեղ` միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Զվարճանքի կենտրոնի կառուցման վրա նախատեսվում է ծախսել 60 ամիս: Ծրագրի ետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ դրամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |