ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմում «Ռեալի» 5 ֆուտբոլիստ կա. Մխիթարյանը չի ընդգրկվել

ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմում «Ռեալի» 5 ֆուտբոլիստ կա. Մխիթարյանը չի ընդգրկվել

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ պաշտոնական կայքում ավարտվել է քվեարկությունը, որի ժամանակ ընթերցողներն ընտրել են ֆուտբոլիստներին, որոնք արժանի են տեղ գրավել 2017-ի թիմում: Քվեարկության արդյունքում խորհրդանշական հավաքականում «Ռեալի» 5 խաղացող է ընդգրկվել:

Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)

Պաշտպաններ՝ Դանի Ալվես («ՊՍԺ»), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»):

Կիսապաշտպաններ՝ Քևին դե Բրեյնե («Մանչեսթեր Սիթի»), Թոնի Քրոոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»):

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), հայտնում է championat.com-ը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ևս ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի հավակնորդների ցանկում էր, սակայն վերջնական ցուցակում չի ընդգրկվել:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---