Երևանյան ռեստորանն առաջինն է աշխարհի 10 լավագույն ազգային ռեստորանների ցանկում12 հունվարի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Երևանյան Chinar ռեստորանը աշխարհի ազգային խոհանոցի 10 լավագույն ռեստորանների ցանկի 1-ին հորիզոնականում է: Վարկանիշը կազմել է ռուսական «Վելիկի միր» պարբերականը: «Հայաստանի և Անդրկովկասի բարձր խոհարարական արվեստի ռեստորան: Արևաշող Հայաստանի վառ գույները հեռվից են ուշադրություն գրավում: Հաստատությունում ձեզ կմատուցեն աներևակայելի համեղ ուտեստներ յուրօրինակ ժամանակակից մատուցմամբ: Ռեստորանում դուք նաև փոքր վաճառասեղան կգտնեք, որտեղից կարող եք ձեռք բերել հայկական համեղ ուտեստներ»,-նկարագրում է պարբերականը երևանյան ռեստորանը: Chinar-ից բացի ցուցակում ընդգրկվել են Բուդապեշտի Hungarikum Bisztro-ն, Ստամբուլի Kucukoglu Barbecue Restaurant-ը, Տոկիոյի Ise Sueyoshi-ն, Նյու Յորքի Gramercy Tavern-ը, Հռոմի Pane e Salame-ը, Փարիզի Bateau le Calife-ն, Մոսկվայի «Պուշկին սրճարանը», Լոնդոնի Golden Chippy-ին և Թբիլիսիի «Հին քաղաքի պատը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |