Թեհրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

Թեհրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

PanARMENIAN.Net - Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնել պատարագչին: Այս մասին գրում է Իրանում գործող հայկական «Արևելք» պարբերականը:

Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանին օգնել են սարկավագի հագուստով կանայք:

Թեհրանի հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկելը, պատարագին Ավետարան կարդալը, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդելը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---