ՌԴ-ում մասնավոր անձն առաջին անգամ էլեկտրակայան է գնել մայնինգի համար

ՌԴ-ում մասնավոր անձն առաջին անգամ էլեկտրակայան է գնել մայնինգի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մասնավոր ներդրողն առաջին անգամ էլեկտրակայաններ է գնել կրիպտոարժույթի մայնինգի համար: Գործարար Ալեքսեյ Կոլեսնիկը Վիկտոր Վեկսելբերգի «Տ Պլյուսից» 2 փորք ՋԷԿ է գնել Պերմի շրջանում և Ուդմուրտիայում, որոնց հիման վրա կարելի է ստեղծել դատա-կենտրոն և մայնինգային ֆերմա, գրում է «Կոմերսանտը»:

Կոլեսնիկը հաստատել է, որ դիտարկում է կրիպտոարժույթի մայնինգի տարբերակը, բայց ավելի շուտ Ուդմուրտիայի հարթակում, մինչդեռ հիմնականա նախագիծը՝ դատա-կենտրոնի ստեղծումն է:

«Հեռանկարում կա դատա-կենտրոնը զարգացնելու գաղափար՝ դա միայն մայնինգը չէ: Մինչդեռ կա Յարովայի օրենքը, որի համաձայն տեղեկատվությունը պետք է պահվի ՌԴ-ում, իսկ դատա-կենտրոնը սովորական սենյակ է սերվերների համար»,-ասել է Կոլեսնիկը:

Պարբերականը նշում է, որ Կոլեսնիկի պլաններին կարող է խանգարել կայանների ցածր արդյունավետությունը, քանի որ, ըստ վերլուծաբանների, վառելիքի ծախսը այնտեղ 1,5 անգամ ավելի է, քան միջինը ՌԴ էներգահամակարգում

ՌԴ ֆինանսների նախարարությունը նոր է սկսել մշակել կրիպտոարժույթի մասին օրենքը: Իսկ 2015-ի սեպտեմբերի 1-ից սերվերները, որտեղ պահվում են ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները, պետք է գտնվեն բացառապես ՌԴ տարածքում: Իսկ 2018-ի հուլիսի 1-ից հակաահաբեկչական «Յարովայայի փաթեթով» ինտերնետ ընկերությունները պարտավոր կլինեն պահելու տեղեկատվությունը տվյալների ընդունման և փոխանցման մասին առնվազն 1 տարի, իսկ կապի օպերատորները՝ 3 տարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---