// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գիտնականները Մարսում մաքուր ջրի պաշարներ են հայտնաբերել

Գիտնականները Մարսում մաքուր ջրի պաշարներ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները հայտնաբերել են, որ Մարսի վրա՝ 1-2 մ խորությամբ, մաքուր ջրային սառույցի մեծ պաշարներ կան, որոնց հաստությունը հասնում է 100 մ: Բացահայտումն արվել է միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանի օգնությամբ, որն էրոզիայի ենթարկված ժայռերի ապարների լուսանկարներ է արել:

Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:

Հայտնի է, որ Մարսի վրա ջուրը ոչ միայն սառույցի տեսքով է առկա, այլ նաև հավերժական սառցադաշտերի կազմում՝ կրիոլիտի գոտու՝ փոշու, ապարների և այլ գոյացությունների հետ միասին: Միջին լայնություններում ջրային սառույցը կրիոլիտի ոլորտում ընդամենը 20 տոկոս է կազմում, սակայն, ըստ գիտնականների, նրանք հայտնաբերել են մաքուր սառած ջուր, որը կարող է պիտանի լինել տիեզերագնացների օգտագործման համար, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետները մերկացած ապարներն ուսումնասիրել են CRISM սպեկտրադիտակի օգնությամբ և պարզել, որ այնտեղ սառած ջուր կա: Ըստ THEMIS համակարգի տվյալների, որը որոշում է մակերեսի ջերմաստիճանը, սառույցը բավականին հաստ շերտ է առաջացրել:

Ըստ գիտնականների, Մարսում ավելի շատ մատչելի ջուր կա, քան նախկինում էր համարվում:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը