«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» սերիալի առաջին թիզերն արդեն թողարկվել է (վիդեո)

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» սերիալի առաջին թիզերն արդեն թողարկվել է

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքն արդեն հրապարակել է Ռեյ Բրեդբըրիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպի էկրանավորման առաջին թիզերը: 1-րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդու ձեռքերում այրվում «Ոճիր և պատիժ» գիրքը, որը նա հետո նետում է այրվող գրքերի կույտի վրա: Ակնկալվում է, որ ցուցադրությունը կսկսվի արդեն 2018-ի գարնանը:

Սերիալի ռեժիսոր Ռամին Բահրանին պատմել է, որ սցենարի վրա աշխատելիս հեղինակները ստիպված են եղել մի փոքր շեղվել սյուժեից, սակայն չնայած դրան «հավատարիմ եմ մնացել Բրեդբըրիի վեպին», գրում է Bird in Flight-ը:

«Դա հեշտ աշխատանք չէր: Երբ դուք ադապտացիա եք պատրաստում, ուղղակի ստիպված եք փոխել որոշ պահեր՝ կերպարները կամ սյուժեի գծերը: Դա շատ բարդ է»:

Գլխավոր դերերը սերիալում կատարել են Մայքլ Բաքարի Ջորդանը («Քրիդ.Ռոքիի ժառանգությունը»),Մայքլ Շենոնը («Գիշերվա քողի տակ», «Պողպատից մարդը») և Սոֆիա Բուտելլան («Մումիա»):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---