ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Հիտլերի «Մերսեդեսը»

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Հիտլերի «Մերսեդեսը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնա նահանգի Worldwide Auctioneers աճուրդի տունը հայտարարել է, որ աճուրդի կհանի «բաց վաճառքում հայտնված պատմական ամենանշանակալի ավտոմեքենան»:

Դա չափազանցություն չէ. Daimler-Benz գերմանական գործարանի 1938թ. թվագրված անշուք փաստաթղթի վրա «պատվիրատու» բաժնում գրված է՝ «ֆյուրեր և ռայխսկանցլեր»: Այն, որ վաճառքի կհանվի Ադոլֆ Հիտլերի ավտոմեքենան, իրոք կարելի է սենսացիա համարել, գրում է Deutsche Welle-ն:

Աճուրդը կանցկացվի հունվարի 17-ին: Ստացվելիք գումարի 10 տոկոսը կհատկացվի նացիոնալ-սոցիալիզմի մասին կրթական նախագծերին:

Նացիստական բռնապետի «Մերսեդեսի» պատմությունը լավ փաստաթղթագրված է: Մեքենան պատվիրելու և պատրաստելու մասին հոգ է տարել Հիտլերի անձնական վարորդը՝ ՍՍ զորքերի օբերշտուրմբանֆյուրեր Էրիխ Կեմպկան: Մեքենայի ստեղծման համար հիմք է ծառայել Mercedes-Benz770K մոդելը, որի գործարանային ինդեքսն է՝ W150: Դա ճոխ ավտոմեքենա էր, որը նախատեսված էր հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների համար:

Հիտլերն օգտագործել է «Մերսեդեսը» հատուկ արարողությունների ժամանակ: Օրինակ՝ 1940-ին Ֆրանսիայի հանդեպ Երրորդ Ռայխի տարած հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ, կամ իտալացի բռնապետ Բենիտո Մուսսոլինիի Մյունխեն այցի ժամանակ: Սակայն 1942-ից հետո, երբ բեկում գրանցվեց երկրորդ համաշխարհայինի ընթացքում և հիտլերյան զորքերը սկսեցին պարտություն կրել, ավտոշքերթներ այլևս չէին անցկացվում:

1945-ին, Գերմանիայի կապիտուլացիայից հետո, Հիտլերի ավտոմեքենան հայտնվեց ԱՄՆ բանակի տնօրինության տակ, ավելի ուշ՝ մասնավոր մի անձի, իսկ հետո բազմիցս փոխել է սեփականատերին: Ներկայիս սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---