Samsung-ը ցուցադրել է ծալվող էկրանով հեռախոսի նախատիպը

Samsung-ը ցուցադրել է ծալվող էկրանով հեռախոսի նախատիպը

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած CES-2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում փակ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է Galaxy X ծալվող էկրանով հեռախոսի նախնական օրինակը: Այս մասին գրում է LetsGoDigital կայքը:

Galaxy X- ը կունենա 7,3 դյույմանոց անկյունագծով ծալվող էկրան:

Ըստ որոշ լուրերի, այն կթողարկվի նոյեմբերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Samsung ընկերությունը 2018-ին կթողարկի իր առաջին երկկողմանի ծալվող էկրանով Galaxy X սմարթֆոնը: Սմարթֆոնը սկզբնական շրջանում կթողարկվի սահմանափակ թվով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---