// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՌԴ-ն 2017-ին $14 մլրդ-ի սպառազինություն է վաճառել

ՌԴ-ն 2017-ին $14 մլրդ-ի սպառազինություն է վաճառել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2017 թվականին ավելի քան $14 մլրդ-ի սպառազինություն է վաճառել։ Այս մասին հայտնում ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:

2017 թվականի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել էր, որ երկիրը սպառազինության ոլորտում նոր գործըկերներ է ձեռք բերել՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին:

Կոժինի հավաստմամբ, այս նոր գործընկերի շարքում այնպիսի երկրներ են, որոնք նախկինում երբեք չեն դիմել երկրին սպառազինություն գնելու հարցով։

2017-ի օգոստոսի վերջին էլ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ ռուսական սպառազինության արտահանման պատվերների փաթեթը կազմել է մոտ $47-50 մլրդ:

 Ուշագրավ
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան