Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցներն անցել են բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցներն անցել են բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, արդեն կրակոցներ են հնչում` ուղղված ոստիկանության դեմ: Փոխհրաձգության արդյունքում ոստիկանության 8 աշխատակիցներ վիրավորված են: Լրջորեն վնասվել է պետական եւ մասնավոր գույքը: Ինչպես նշել է Հայաստանի նախագահը, կազմակերպիչների անունները բոլորին հայտնի են, եւ նրանք պատասխան կտան օրենքի առաջ: Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել քաղաքացիներին զսպված լինել, ըմբռնումով մոտենալ այն միջոցներին, որոնք ստիպված են կիրառել իշխանությունները, հարգել օրենքը եւ աջակցել կարգուկանոնի հաստատմանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---