// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արամ Ա-ն Բեյրութի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքի զարգացման ծրագրերը

Արամ Ա-ն Բեյրութի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքի զարգացման ծրագրերը

PanARMENIAN.Net - Հունվարի 12–ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին այցելել է Բեյրութի քաղաքապետ Զիատ Շպիպը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բեյրութի զարգացման առաջիկա ծրագրերը։

Շապիպին ուղեկցում էր Բեյրութի քաղաքապետարանի անդամ Արամ Մալյանը։

Վեհափառը իր զորակցությունն է հայտնել Բեյրութի զարգացմանը նպաստող ծրագրերին և աշխատանքներին, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքէջում։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են կաթողիկոսարանի տարածքում և մոտիկից ծանոթացել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը։

Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում 3 հայ պատգամավոր կա։

 Ուշագրավ
Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը
Ներկայացվածության և ծավալների առումով այս միջոցառումը խոշորագույնն է Հայաստանի անկախությունից ի վեր
«Մահվան նախորդ օրը Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը, և արքեպիսկոպոս Պարգևին, որը գլխավորում է ՀԱԵ ԼՂՀ թեմը, ասելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսիսյանը
«Մենք նվերի փաթեթները փոխանցել ենք կառավարություն, որտեղ խոստացել են, որ կփոխանցեն Կանադայի վարչապետին»,- պատմել է PanARMENIAN.Net -ին Քանքանյանը