2017-ին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է

2017-ին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է

PanARMENIAN.Net - 2017 թվականին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է: ԱՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարում:

«15% աճի 6%-ն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1,5%-ը՝ շինարարության, 1,2%-ը՝ գյուղատնտեսության, մոտ 3,8%-ը՝ ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով, տնտեսական աճին զուգահեռ գնաճ գրեթե չի արձանագրվել:

2018-ին պետական բյուջեի եկամուտները պլանավորվել են 101,5 միլիարդ դրամ՝ 2017-ի 94,9 մլրդ-ի փոխարեն: Պետբյուջեի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 մլրդ դրամ, ինչը 6,5 մլրդ-ով ավելի է 2017-ին ծրագրված ցուցանիշից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---