// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ցուկերբերգը $3 մլրդ է կորցրել Facebook-ի լրահոսը փոխելու հայտարարությունից հետո

Ցուկերբերգը $3 մլրդ է կորցրել Facebook-ի լրահոսը փոխելու հայտարարությունից հետո

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցի լրահոսում փոփոխությունների մասին հայտարարությունից հետո սոցցանցի արժեթղթերը 4,5%-ով կամ ավելի քան $3 մլրդ-ով արժեզրկվել են: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ավելի վաղ, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիայի հրապարակումները քիչ են երևալու, փոխարենը լրահոսում ավելի մեծ տեղ կհատկացվի ընկերների հրապարակումներին:

Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Ցուկերբերգի կարողությունը $77,3 մլրդ-ից նվազել է $74,4 մլրդ-ի:

Լրահոսի բովանդակային փոփոխությունները նախատեսվում են իրականացվել առաջիկա շաբաթներին:

 Ուշագրավ
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան