Հարցում․ Վիրավորվե՞լ եք «կեղտոտ հայեր» արտահայտությունից Թրամփին ծաղրող եթերում13 հունվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Comedy Central ալիքի Daily Show հաղորդման ընթացքում հումորիստ Թրևոր Նոան, ծաղրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հոգեկան առողջության մասին Twitter-ի հրապարակած գրառումը, օգտագործել էր «կեղտոտ հայ» բառակապակցությունը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե հոգեպես կայուն է, այնուհետև՝ ինքն իրեն անվանել էր հանճար։ Դրան ի պատասխան Նոան ասել է, որ միայն Թրամփը կարող էր պաշտպանել իրեն և նույն նախադասության մեջ ամբողջովին արժեզրկեր իր ասածը: «Դա նման կլիներ նրան, եթե մեկն ասեր՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»,- նշել է Նոան: Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիան (ABA) և Հայ Դատի գրասենյակը (ANCA) հումորիստի արտահայտության մեջ հայերին ուղղված վիրավորանք տեսան և քայլեր են ձեռնարկում ներողություն ստանալու համար։ Սակայն բազմաթիվ ամերիկահայեր հենց ABA և ANCA ֆեյսբուքյան էջերում հայտարարել են, որ վիրավորական տարր հաղորդման մեջ չկար․ նպատակը Թրամփի արտահայտության իրարամերժությունը ցույց տալն է, և տվյալ կոնտեքստում հայերի հիշատակումն ԱՄՆ նախագահի խոսքերի աբսուրդն էր ընդգծում։ Ի՞նչ եք կարծում՝ վիրավորե՞լ է արդյոք հաղորդավարը հայերին: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |