// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նյու Յորքի փողոցներից մեկը կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը

Նյու Յորքի փողոցներից մեկը կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Բեյսայդ շրջանի 2010-րդ փողոցի մի հատվածն այսուհետ կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը: Այդ մասին հայտնել է Բեյսայդի Սրբոց նահատակաց եկեղեցու քահանա Աբրահամ Մալխասյանը:

Գաղափարը ծնվել էր դեռևս 2015-ին, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի հանձնախումբը սկսեց ծրագրել տարվա միջոցառումները, գրում է Armenian Mirror-Spectator-ը:

Նշվում է, որ բավականին տևական ժամանակ պահանջվեց նպատակին հասնելու համար և տեսնելու, որ փողոցն անվանակոչվել է «Հայաստանի ուղի» Քուինսի հայ համայնքի պատվին:

 Ուշագրավ
Նիդերլանդների ու Թուրքիայի հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում
Նա ասել է, որ 1,5 մլն հայերի սպանածների ժառանգներն են թուրքերը
Տեսանյութը նկարահանվել է Հայաստանի մետաղաձուլական արտադրամասերից մեկում