ԱԺ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը

ԱԺ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը: ԱԺ նիստում քննարկել են Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագիծը։

Եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը քվեարկության կդրվի հունվարի 16-ին։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 11-ին դրական եզրակացություն էր տվել 2014 թվականի օգոստոսին Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին:

Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովի հունիսի 15-ին հրապարակած զեկույցում:Փասթաթղթում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունների տակ նկատի են առնվում եզդիների զանգվածային կոտորածները, սեռական և սովորական ստրկությունը, կտտանքները և այլ հանցագործություններ:

Զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը, նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը: Այն փաստը, որ գրոհայինների գազանությունները կրում են պարբերական բնույթ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ ամենը իրականացվել է զոհերի՝ զուտ տվյալ էթնոկրոնական խմբին պատկանելու պատճառով, հիմք են տվել հստակ եզրակացություն տալ, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---