Արա Կարապետյանը՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն

Արա Կարապետյանը՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն

PanARMENIAN.Net - ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հունվարի 15-ին ներկայացրել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի նոր գլխավոր տնօրեն Արա Կարապետյանին, որը մինչ այդ թատրոնի հրավիրյալ դիրիժորն էր:

«Մենք անցկացրել ենք բազմաստիճան մրցույթ: Շատ երկար ենք համաձայնեցրել թեկնածությունը, և արդյունքում բոլոր խորհրդակցություններից հետո առաջադրվեց Արա Կարապետյանի թեկնածությունը»-ասել է Մեդինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեդինսկին հավելել է, որ Կարապետյանը գերազանց է կատարել իր՝ որպես Պոկրովսկու անվան Կամերային երաժշտական թատրոնի ճգնաժամային տնօրենի, առջև դրված խնդիրը:

Կարապետյանը պատասխան խոսքում շնորհակալութուն է հայտնել վստահության համար: Նա հավելել է, նաև, որ լավ է ծանոթ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և հսկայական ծրագրեր ունի թատրոնի հետ կապված:

Արա Կարապետյանը ծնվել է 1969-ին Երևանում, ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան: 1992-97թթ. եղել է Պերմի օպերայի ակադեմիական թատրոնի դիրիժորը, 1997-ից գլխավորել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ակադեմիական երաժշտական թատրոնը: 2001-ին եղել է Մոսկվայում «Նորդ-Օստ» մյուզիքլիւ երաժշտական ղեկավարը: 2013-2016թթ. գլխավորել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ակադեմիական երաժշտական թատրոնը

Արա Կարապետյանն աշխատել է նաև չինական կոլեկտիվների հետ, եղել Խարբինի Մեծ թատրոնի և Տյանցզինի Մեծ թատրոնի փոխնախագահն ու գեղարվեստական ղեկավարը: 2017-ի սեպտեմբերին Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան պետական ակադեմիական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---