Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»

Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ կողմից ստեղվող «սահմանի անվտանգության ուժերը»:

«Հիմա ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է խեղդել այդ բանակը մինչև նրա կազմավորումը: Եթե ԱՄՆ-ն մտադիր է գործակցել այդ վայրենի էակների հետ՝ դա նրա գործն է: Բայց մենք դա թույլ չենք տա»,-ասել է Էրդողանն Անկարայում:

Նա նշել է, որ թուրք զինվորականները կշարունակեն գնդակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերն Աֆրինում:

«Հուսով եմ, մեր ԶՈւ-ն առաջիկայում կլուծի Աֆրինի հարցը: Գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ կոալիցիան Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» է ստեղծում իր կողմից վերահսկվող գոտու: Նպատակն է՝ նախապատրաստել մոտ 35.000 մարդու, ընդ որում 15.000-ը լինելու է Սիրիայի ժողովրդավարական ուժերի շարքերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---