«Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը համացանցում է (վիդեո)

«Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը համացանցում է

PanARMENIAN.Net - Hulu սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որը նկարահանվել է կանադացի գրող Մարգարեթ Էսթվուդի վեպի հիման վրա:

Նոր եթերաշրջանի գործողությունը կծավալվի Էսթվուդի վեպից անկախ: Ըստ գործադիր պրոդյուսեր Ուորեն Լիթլֆիլդի, երկրորդ եթերաշրջանը պատմում է, թե ինչպես է առաջացել Գիլեադ Հանրապետությունը, գրում է Meduza-ն:

Գլխավոր հերոսուհու դերակատար Էլիզաբեթ Մոսսը նշել է, որ նոր սերիաները շատ մռայլ են լինելու՝ «ավելի մռայլ, քան առաջին եթերաշրջանում, եթե դա հնարավոր է»:

Մոսսից բացի սերիալում նկարահանվել են նաև Ջոզեֆ Ֆայնսը և Իվոննա Ստրախովսկին: Երկրորդ եթերաշրջանը կսկսվի 2018-ի ապրիլին:

«Սպասուհու պատմությունը» սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017-ի ապրիլին: Սերիալը պատմում է Գիլեադ բռնատիրական հանրապետության մասին, որն առաջանում է ԱՄՆ տեղում: Գիլեադում ցածր ծնելիություն է, ուստի առողջ կանանց հեռացնում են ընտանիքից և վերածում Սպասուհիների: Նրանք երեխաներ են ծնում Կոմանդորների համար՝ հանրապետության վերնախավի տղամարդկանց, որոնց կանայք չեն կարող երեխա ունենալ:

«Սպասուհու պատմածը» սերիալն արժանացել է «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---