Մոուրինյոն ակնարկել է Մխիթարյանին «Արսենալի» Սանչեսի հետ փոխանակելու մասին

Մոուրինյոն ակնարկել է Մխիթարյանին «Արսենալի» Սանչեսի հետ փոխանակելու մասին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարագրված չէր «Սթոքի» հետ խաղում, քանի որ նրան հնարավոր է՝ փոխանակեն «Արսենալի» հարձակվող Ալեքսին Սանչեսի հետ: Այս մասին գրում է Goal.com կայքը:

«Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով Մխիթարյանին հայտացուցակ չընդգրկելու մասին, ընդգծել է, որ պատճառն իր ապագայի անորոշությունն է։ «Չեմ կարծում, որ հեշտ է խաղալ, երբ ապագայիդ շուրջ կասկածներ կան։ Դա ավելորդ ճնշում է ավելացնում։ Այսպիսով, ես կարծում եմ, որ սա լաագույն որոշումն էր թե իր, թե մեր համար, և այն ուղղված է ի պաշտպանություն Մխիթարյանին»,- Sky Sports-ին ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսի համար: Ակումբը մոտ€28 մլն է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական€280.000 -ից ավելի աշխատավարձ: Ըստ միջազգային մամուլի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---