Տաջիկստանի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը վավերացվել է

Տաջիկստանի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը
վավերացվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:

Համաձայնագրով 6 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր: Համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---