Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ:

Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---