Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ. Նրան դատի կտան

Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ. Նրան դատի կտան

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ: Meduza կայքի փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:

Նման մեղադրանք են ներկայացրել VIP Protective Services անվտանգության ընկերության ներկայացուցիչները, որոնք անվտանգություն են ապահովել «Քարտե տնակը» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում:

Ընկերության ղեկավար Էռլ Բլյուն պատմել է, որ դերասանը հրաժարվել է սեղմել ընկերության սևամորթ աշխատակիցների ձեռքը, անվանել է նրանց «նեգր» և պահանջել հեռացնել նկարահանման հրապարակից:

«Երբ մենեջերը ցանկացավ ներկայացնել ինձ և իմ գործընկերոջը, Սփեյսին արհամարհական հայացքով նայեց մեզ, ապա շրջանցելով մեզ, բարևեց անվտանգության սպիտակամորթ աշխատակցին և հեռացավ»,- պատմում է Բլյուն:

Նրա խոսքով, դեպքերը տեղի են ունեցել դեռևս 2012 թվականին, սակայն նա որոշել է պատմել դրանց մասին հիմա:

Հաջորդ եթերաշրջանների համար պայմանագիրն ընկերության հետ չի երկարացվել: Ընկերության ղեկավարը մտադիր է դատի տալ դերասանին:

2017 թվականի հոկտեմբերին Netflix ընկերության «Քարտե տնակ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին մեղադրվեց սեռական ոտնձգության մեջ: Այս սկանդալից հետո, ընկերությունը որոշեց դադարեցնել գործակցությունը դերասանի հետ և առանց նրա նկարահանել սերիալի վերջին եթերաշրջանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---