Սիլվա Կապուտիկյանի տողերը՝ Վլադիմիրի «Գրական ավտոբուսի» վրա

Սիլվա Կապուտիկյանի տողերը՝ Վլադիմիրի «Գրական ավտոբուսի» վրա

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Վլադիմիրի փողոցներում սկսել է շրջել «Գրական ավտոբուսը»՝ ձևավորված խորհրդային շրջանի տարբեր գրողների և բանաստեղծների, այդ թվում նաև Սիլվա Կապուտիկյանի, ստեղծագործություններից մեջբերումներով:

Իսկ ավտոբուսի ներսում ուղևորների համար անցկացվում է գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա:

«Ավոտբուսը դրսից ձևավորված է Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Գամզատովի ստեղծագործություններից մեջբերումներով: Իսկ ավտոբուսի սրահում ուղևորների համար անցկացվում է գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա: Հարցերին ճիշտ պատասխանած ուղևորները որպես նվեր կստանան վերոնշյալ հեղինակների գրքերը: «Գրական ավտոբուսը» «Բաց պատուհաններ» Ազգային մշակույթների մարաթոնի մաս է կազմում»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա-Վլադիմիրը»:

Մարաթոնի նպատակն է բացահայտել ընթերցողների համար ռուս, հայ, թաթար, հրեա գրողների ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---