Ռայոլա. ՄՅՈւ-ն չի ստանա Սանչեսին, մինչև Մխիթարյանը չհամաձայնվի տեղափոխվել «Արսենալ»

Ռայոլա. ՄՅՈւ-ն չի ստանա Սանչեսին, մինչև Մխիթարյանը չհամաձայնվի տեղափոխվել «Արսենալ»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխարեն ֆուտբոլիստի «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրերին:

«ՄՅՈւ-ն Սանչեսի հետ պայմանագիր չի կնքի, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնել տեղափոխվել «Արսենալ»,-մեջբերում է Ռայոլայի խոսքերը The Times-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսի համար: Ակումբը մոտ €28 մլն է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական մոտ €300.000 -ից ավելի աշխատավարձ: Ըստ միջազգային մամուլի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 1 գոլի հեղինակ է դարձել 15 խաղում, Սանչեսը՝ 7 գոլի հեղինակ 19 խաղում:

Հունվարի 15-ին ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր հայտագրել Մխիթարյանին «Սթոք Սիթիի» հետ խաղում (3:0):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---