Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտում է կարիերան

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտում է կարիերան

PanARMENIAN.Net - Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդո դե Ասիս Մորեյրան, ավելի հայտնի որպես Ռոնալդինյո, 37 տարեկանում պաշտոնապես ավարտում է կարիերան: Այդ մասին հայտարարել է նրա եղբայր և գործակալ Ռոբերտո դե Ասիշան:

Ասիշան հավելել է, որ 2018-ի աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը խոստանում է «մի ինչ-որ մեծ ու տպավորիչ բան ձեռնարկել»: Ըստ նրա, խոստացված միջոցառումները, այդ թվում Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ խաղը, կանցկացվեն ֆուտբոլիստի հայրենիքում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում, գրում է tjournal.ru-ն:

Ռոնալդինյոն կարիերան սկսել է 1995-ին երիտասարդական «Գրեմիո» թիմում, հետո խաղացել է ՊՍԺ-ում, «Միլանում» և Բարսելոնայում: Այդ թիմերի կազմում նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն և Ինտերտոտոյի գավաթի հաղթող:

Բրազիլիայի հավաքականում Ռոնալդինյոն առաջին անգամ հանդես է եկել 1999-ին, ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Ամերիկայի գավաթի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: 2004-ին և 2005-ին ՖԻՖԱ-ն Ռոնալդինյոյին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2005-ին նա արժանացել է նաև «Ոսկե գնդակի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---