Միասնական տրանսպորտային ցանցի երթուղիներն ու չվացուցակները մշակված են

Միասնական տրանսպորտային ցանցի երթուղիներն ու չվացուցակները մշակված են

PanARMENIAN.Net - Միասնական տրանսպորտային ցանցի մշակման արդյունքում հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Կատարված աշխատանքի արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում:

«Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված», - ասել է վարչապետ Կարապետյանը:

Մինչև 2018-ի առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի վարչապետին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---