Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական գործչի գրառումը Twitter-ում Հայոց ցեղասպանության մասին նսեմացնում է թուրք ազգն ու պատմությունը: Խոսքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումների մասին է, որոնք երկրում հանրային քննարկումների թեմա են դարձել:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը: Նա, Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետությանն էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»,-ասել է Էրդողանը, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Dünya լրատվական կայքի վրա հղումով:

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը, դա սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի, ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելն իսկական «աղետ» է:

Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---