Նիդերլանդներում Վան Գոգի 2 անհայտ նկար են գտել

Նիդերլանդներում Վան Գոգի 2 անհայտ նկար են գտել

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Վինսենթ Վան Գոգի թանգարանը հայտարարել է, որ նկարչի հավաքածուն համալրվել է ևս 2 նախկինում անհայտ կտավով, որոնք թվագրված են 1886թ.:

Թանգարանի աշխատակիցներն ուսումնասիրել են «Մոնմարտր բլուրն ու քարհանքը» և պարզել են, որ այն պատկանում է Վան Գոգի վրձնին: Դրա շնորհիվ ևս մեկ կտավ՝ «Մոնմարտր բլուրը», որը նախկինում հրաժարվել էին դասել նրա գործերի հավաքածուին, նույնպես հայտարարվեց Վան Գոգի գործ, գրում է Lenta.ru-ն:

2017-ի սեպտեմբերին շոտլանդական Փոլլոկի տուն-թանգարանի հավաքածուում հայտնաբերվեց ֆլամանդացի հանրահայտ նկարիչ Ռուբենսի կտավը, որը 400 տարի կորած էր համարվում: Հուլիսին հայտնի դարձավ, որ ամերիկացի ռոք երաժիշտ Էլիս Կուպերը հայտնաբերեց Էնդի Ուորհոլլի «Փոքրիկ էլեկտրական աթոռ» կտավը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---