Ռուս մարզիկները զանգվածաբար «հիվանդացել են»՝ իմանալով դոպինգ հսկողության մասին17 հունվարի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Իրկուտսկում ռուսաստանցի 36 մարզիկ չի ներկայացել մրցմանը՝ իմանալով, որ խթանիչների առկայության ստուգում է իրականացվելու: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-14-ը թեթև աթլետիկայի Սիբիրի դաշնային շրջանի առաջնության ժամանակ, գրում է Championat.com-ը: Իրկուտսկում անսպասելի հայտնվել է «Ռուսադա» դոպինգ հսկողությունը և ավելի քան 30 մարզիկ հայտարարել է, որ հիվանդ է և չի ներկայացել մեկնարկին՝ դրանով իսկ խուսափելով դոպինգի ստուգման համար անհրաժեշտ հետազոտությունից: Նշվում է, որ «ներկաներին հատկապես հիասթափեցրել է հայտնի վազորդ Նատալյա Արիստարխովայի բացակայությունը»: Վերջինս ֆանտաստիկ արդյունք էր ցույց տվել Կրասնոյարսկի երկրամասի բուհերի առաջնության ժամանակ՝ 3000մ անցնելով 9.06,1 վայրկյանում: Խթանիչների առկայության ստուգումից փորձել է խուսափել 11 մեծահասակ մարզիկ, մինչև 23 տարեկան 4 պատանի, մինչև 20 տարեկան 14 պատանի և մինչև 18 տարեկան 7 մարզիկ: 2017-ի սկզբին Օրենբուրգում տեղի ունեցավ Թեթև աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի ձմեռային մրցաշարի հերթական փուլը, որը համարվում է վազքի ՌԴ առաջնություն: Երբ հայտնի դարձավ, որ մրցաշարին ներկա են լինելու դոպինգ-սպաներ, սկսվեց արդեն հայտագրված մարզիկների խուճապահար փախուստը: Նախապես հայտագրված մարզիկների կեսից ավելին ուղղակի չներկայացավ մրցման: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |