Խաչանովն Australian Open-ի, երկրորդ փուլում կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ

Խաչանովն  Australian Open-ի, երկրորդ փուլում կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի թենիսի բաց առաջնության՝ Australian Open-ի, երկրորդ փուլում խաղալու է հայտնի արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ:

Առաջնությունն անցնում է Մելբուրնում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 43 մլն դոլար է:

Անվանի արգենտինացու հետ հանդիպումից առաջ Խաչանովն ասել է. «Փորձելու եմ տրամադրվել, նախապատրաստվել», հայտնում է eurosport-ը:

Առաջին փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Պիտեր Պոլանսկուն: Թենիսիստները կորտում մոտ 2,5 ժամ են անցկացրել: Խուան Մարտին Դել Պոտրոն առաջին փուլում հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆրանսիս Տիաֆոյին:

Australian Open-ը կավարտվի հունվարի 28-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---