«Նեզավիսիմայա գազետա». Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը՝ դառնալով ՀՀ վարչապետ

«Նեզավիսիմայա գազետա». Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը՝ դառնալով ՀՀ վարչապետ

PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը՝ դառնալով ՀՀ վարչապետ: Այդ մասին ասվում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածում:

2018-ի մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններն առաջին անգամ համաժողովրդական չեն լինելու: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը, իսկ իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքում: Նախագահը պետք է լինի անկուսակցական:

Հոդվածում մեջբերված են քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքերը, որի համաձայն ներքաղաքական իրավիճակը Հայաստանում թույլ է տալիս մեծ հավանականությամբ պնդել, որ հանրապետությունը չի հայտնվի ճգնաժամում, ինչպես դա եղավ Մոլդովայի դեպքում, և կխուսափի առճակատումից, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում: Մոլդովան և Վարստանը ավելի շուտ են բռնել նախագահի ինստիտուտի թուլացման ուղին՝ հօգուտ օրենսդիր իշխանության:

Քաղաքագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի կարծիքով, անցումը խորհրդային կառավարման հիմնավորվել է քաղաքական կուսակցությունների դերի բարձրացման նպատակահարմարությամբ և կառավարման ժողովրդավարական ձևի կատարելագործման ձգտումով: Նա չի բացառում, որ երրորդ անգամ նախագահի պարտականությունները ստանձնելու անհնարինությունն ու իշխանությունը պահապնելու Սարգսյանի ցանկությունը կարող էին նպաստել սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: Եթե դա այդպես է, ապա, հաշվի առնելով ուժերի դասավորությունը խորհրդարանում, ոչինչ չի խանգարի գործող նախագահին փոխել նստավայրը՝ մնալով երկրի առաջին դեմքը: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա պետք է նշել, որ որոշ դիտորդներ անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կապում են առաջիկա զիջումների հետ ղարաբաղյան կարգավորման շրջանակում»,-նշում է պարբերականը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---