2017-ին ՀՀ ճանապարհների վրա 53 մլրդ դրամ է ծախսվել

2017-ին ՀՀ ճանապարհների վրա 53 մլրդ դրամ է ծախսվել

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53 մլրդ դրամ, որից 11,6 մլրդ դրամը հատկացվել է պետական բյուջեից: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860 մլն դրամի նորոգման աշխատանքներ:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017-ին ծախսվել է 21,3 մլրդ դրամ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017-ին ծախսվել է 6,7 մլրդ դրամ: Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հատկացվել է 13,1 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---