Հս. և Հվ. Կորեաների մարզիկները մեկ դրոշի տակ կանցնեն Օլիմպիադայի բացմանը

Հս. և Հվ. Կորեաների մարզիկները մեկ դրոշի տակ կանցնեն Օլիմպիադայի բացմանը

PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Կորեաների մարզիկները մեկ միասնական՝ «միավորման դրոշի» ներքո հանդես կգան ձմեռային Օլիմպիադայի բացմանը: Դրոշի վրա պատկերված կլինի ամբողջական Կորեական թերակղզին: Բացի այդ, երկու Կորեաները միասնական թիմով հանդես կգան կանանց հոկեյում: Տեղեկությունը հաստատել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը, գրում է currenttime.tv-ին AP-ի վրա հղումով:

Նման պայմանավորվածությունների երկրները հասել են հունվարի 15-ին կայացած բանակցությունների արդյունքում: Այժմ որոշումը պետք է հաստատի Միջազգային օլիմպիական կոմիտեն, բանակցություններն ընթանում են:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը հունվարի 9-ին՝ բանակցությունների մեկնարկից առաջ, հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ, եթե «հանդիպումը նպաստի միջուկային խնդրի հանգուցալուծմանն ու միջկորեական հարաբերությունների վերականգնմանը»:

Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ 2018-ը շատ կարևոր կլինի կորեական ժողովրդի համար, նա նաև առաջարկել է հյուսիսկորեական պատվիրակություն ուղարկել Փհենչհանի Օլիմպիադային:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---