Բալայան. ՀՀ քաղաքացիները Մեքսիկայից ռուսական ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն

Բալայան. ՀՀ քաղաքացիները Մեքսիկայից ռուսական ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները Մեքսիկայի Կանկուն քաղաքից ռուսական ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում` անդրադառնալով «Ռոսիա» ավիաընկերության հայտարարությանը:

«Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ»,-ասվում է Բալայանի գրառման մեջ:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրեցին, որ «Ռոսսիա» ավիաընկերության Կանկուն-Մոսկվա չարթերային չվերթը հետաձգվել է՝ կապված Հայաստանի 4 քաղաքացու վտարման վերաբերյալ Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության ծառայության պահանջի հետ:Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ չվերթի հետաձգումը կապված է Կանկուն օդանավակայանին «Ռոսսիա» ավիաընկերության պարտքերի հետ: Սակայն ավիաընկերությունը հերքել էր այդ լուրերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---