Շինթույլտվության տրամադրման կարգը կհստակեցվի

Շինթույլտվության տրամադրման կարգը կհստակեցվի

PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 18-ի նիստը մեկնարկել է վարչապետի հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված հարցերի հստակեցմանը։ Ըստ Կարեն Կարապետյանի՝ այստեղ վարչարարության պարզեցման խնդիր կա։ Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմին ներկայացնել թույլտվություն ստանալու պարզեցված փաթեթ, հայտնում է «Երկիր Մեդիան»։

«Անհրաժեշտ է խորհրդակցություն անցկացնել ներդրողների ու կառուցապատողների հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կան, քանի որ տարեվերջին աշխուժություն է նկատվել շինարարության ոլորտում, ինչը սպասվում է, որ կշարունակվի 2018-ին ևս»,- նշել է վարչապետը։

2017 թվականի օգոստոս ամսից աճի միտումներ արձանագրվեցին շինարարության ոլորտում, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին շինարարության ծավալները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար 6 և 7 տոկոսով։ Նոյեմբերին այդ թիվը հասավ 13.2 տոկոսի։ 2017-ի տասնմեկ ամիսների ցուցանիշը գերազանցել է 2016-ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով։ 2018-ի հունվարից ակնկալվում է զգալի աճ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---