Մանկապարտեզի երեխայի ծնողի աշխատանքը չի ավարտվի ժամը 17:00-ին. Նախագիծը մերժվել է18 հունվարի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 18-ի նիստում մերժել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մանկարպարտեզ հաճախող երեխայի աշխատող ծնողներից մեկի աշխատանքային ժամը սահմանել մինչև 17։00-ն: Ըստ գործադիրի, ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը չի համապատասխանում միջազգային դրական փորձին և չի լուծում ծնողների՝ աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը: «Մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից»,-ասված է գործադիրի եզրակացության մեջ: Կառավարությունում մտավախություն ունեն նաև, որ նախագիծը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը և ծախսերի փոփոխությանը: Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման համաձայն՝ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այստեղ հաճախող սաների ծնողների համար: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |