Վենգեր․ Մխիթարյանն ինձ դուր է գալիս, աշխատավարձի հարցը խնդիր չէ

Վենգեր․ Մխիթարյանն ինձ դուր է գալիս, աշխատավարձի հարցը խնդիր չէ

PanARMENIAN.Net - Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։

Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։

«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։

Նա նշել է, որ Հենրիխը մի քանի անգամ խաղացել է «Արսենալի» դեմ դեռ «Դորթմունդի» կազմում ու հարգում է է ակումբի խաղաոճը, գրում է Express-ը։

Մխիթարյանը ՄՅՈւ-ում անցկացրել է մոտ մեկուկես տարի։ Վերջին ամիսներին, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ, նա խաղային ժամանակ գրեթե չի ստանում։

2009-ին Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալն» իր սիրելի ակումբն է և հույս ունի մի օր խաղալ դրա կազմում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---