Օսլոյի ամառային դպրոցում սովորելու հնարավորություն՝ հայաստանցի ուսանողներին

Օսլոյի ամառային դպրոցում սովորելու հնարավորություն՝ հայաստանցի ուսանողներին

PanARMENIAN.Net - Հայաստանցի ուսանողները 2018 թվականի հունիսի 23-ից օգոստոսի 3-ը հնարավորություն ունեն անվճար հիմունքներով սովորելու Օսլոյի համալսարանի միգազգային ամառային դպրոցում (ISS):

Դպրոցը համախմբելու է մոտ 550 ուսանողի աշխարհի 90 երկրից, մասնավորապես ընդգրված են կովկասյան, բալկանյան, ասիական, աֆրիկյան, լատինամերիկյան երկրներ:

Միջազգային դպրոցում կզարգացնեն ուսանողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները:

Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 1-ն է: Հայտադիմումը կարելի է լրացնել այստեղ, իսկ մանրամասների համար՝ այցելել այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---