ԿԳ նախարար. Տարկետման համար ուսանողը պետք է «100 բալանոց» լինի

ԿԳ նախարար. Տարկետման համար ուսանողը պետք է «100 բալանոց» լինի

PanARMENIAN.Net - Տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: «Առավոտի» փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։

Հանձնաժողովում, ըստ նախարարի, պետք է ընդգրկվեն գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակության վստահությունը վայելող մասնագետներ՝ ճանաչված գիտնականներ, դասախոսներ:

Ուսանողները իրենք պետք է դիմում ներկայացնեն այդ հանձնաժողովին, եթե համարում են, որ իրենք արժանի են տարկետումից օգտվելու: Հանձնաժողովը սահմանում է 100 բալանոց սանդղակ։ Եթե ուսանողի միավորները 80 կամ բարձր են, նա ստանում է տարկետում։ Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:

2017-ին ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով վերացվում է տարկետման իրավունքը:Օրենքով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---